Մատչելիության հղումներ

Անձրևների հետևանքը երևանցիներն իրենց մաշկի ու գույքի վրա զգացին


Ինչո՞ւ է առատ տեղումների ժամանակ Երևանը Վենետիկ դառնում. պատասխանը պարզ է՝ անձրևաջրերի համակարգը անկախությունից ի վեր չի վերանայվել, սահմանափակումներ ունի, որոշ փողոցներում անգամ հեղեղատարներ չկան։ Տասնամյակների ընթացքում ընդլայնված քաղաքին եղածն այլևս չի բավականացնում։

Ժամանակին միտքն այս է եղել՝ Երևանի բարձրադիր հատվածներից ջուրը պետք է հոսեր, թափվեր որևէ տեղ ու խնդիրն այսպիսով լուծվեր, բայց այս ճանապարհին տասնամյակների ընթացքում շինություններ կառույցներ ու բետոն է ավելացել, առատ տեղումներից հետո ջրի ճանապարհը հիմա արգելափակվում է, տեղ չի հասնում. հետևանքը նախորդ օրերին երևանցիներն իրենց մաշկի ու գույքի վրա զգացին:

Ո՞վ է պատասխանատուն, ո՞վ է թերացել։ Հեղեղների հաջորդ օրն իսկ քաղաքապետարանը սլաքը «Վեոլիա ջուր» ընկերության կողմն ուղղեց: Երևանիցներին այս բանավեճը չի հետաքրքրում, դա նաև քաղաքապետ Տիգրան Ավինյանն է ընդունում. - «Չենք կարող անընդհատ՝ էս տարի մենք կանենք, մյուս տարի մեկին խնդրենք և այլն, էդ ձև չի, պետք է մի սուբյեկտ, որն ամբողջապես պատասխանատու է: Ամենավերջին պատասխանատվությունը մերն է»:

Ավագանու նախկին ընդդիմադիր անդամ Դավիթ Խաժակյանն ուսումնասիրել է այս ողջ թնջուկն ու նախապատմությունն. ասում է՝ խնդիրը պետք է քաղաքային իշխանությունները լուծեն. - Իրենք պետք է դիմեն քաղաքապետարան՝ ստանալու փոխհատուցում»:

Թեմայի վերաբերյալ խոսելիս հենց քաղաքապատերանից էլ են ընդգծում՝ պատճառներից մեկը լայն թափով շինարարությունն է, բայց չէ՞ որ շինթույլտվություն ի վերջո նաև հենց այս նույն շենքում աշխատողներն են տալիս:

Օդերևութաբանները առաջիկա օրերին նույնպես տեղումներ են կանխատեսում, քամու ուժգնացում էլ կլինի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG