Մատչելիության հղումներ

Ըստ հեղինակների, նոր ծրագրով հիվանդությունների հայտնաբերումը շատերի համար դառնում է մատչելի:

Գիտնականները Նյու Յորքի Կոլումբիայի համալսարանում մշակել են ծրագիր, որը բեռնվում է հեռախոսաքարտի վրա և դարձնում այն գործիք ՁԻԱՀ-ի ու նման վարակների հայտնաբերման համար:

«Մատչելի կանխատեսման ապահովումը հղի հիվանդների համար կարող է բուժվելու նոր հնարավորություններ ընձեռել, և, հետևաբար, իրենց փոքրիկները կարող են ծնվել ողջ ու առողջ։ Սա կենաց ու մահու խնդիր է», - ասել է Կոլումբիայի համալսարանի կենսաբժշկական ճարտարագիտության դոցենտ Սամ Սիան:

Տասը տարի Սիան ու իր թիմն աշխատել են նման կցածրագրի ստեղծման վրա: Դոցենտի խոսքով, արյան լաբորատոր ստուգումների փոխարեն արյան կաթիլը տեղադրվում է հեռախոսի կցասարքի վրա, և 15 րոպեում ստացվում է գրեթե նույն արդյունքը, ինչ լաբորատոր պայմաններում:

Փոքրածավալ ստուգումները Ռուանդայում տվել են բարձր ճշգրտության արդյունքներ. չվարակված մարդկանց հայտնաբերումը 79-100 տոկոսի սահմաններում է տատանվում:

Ըստ Սիայի, հեռախոսային կցածրագրերը միայն սեռավարակների հայտնաբերման համար չեն. - «Կարող ենք հայտնաբերել հեպատիտի, հերպեսի և այլ հիվանդությունների առկայությունը, ինչպես, օրինակ, մալարիան է կամ քրոնիկ հիվանդությունները»:

Սիան և նրա թիմն այժմ նախապատրաստում են այդ ծրագրի ավելի ծավալուն կլինիկական փորձարկումներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG