Մատչելիության հղումներ

Ժողովրդի երթ` հանուն շրջակա միջավայրի պահպանման


Հարյուր հազար մարդ կիրակի օրը դուրս էին եկել ցույցի Նյու Յորքի փողոցները՝ Ժողովրդի եղանակի պահպանման երթին մասնակցելու համար:

Մասամբ շքահանդես, մասամբ բողոքի ցույց Ժողովրդի եղանակի պահպանման երթը՝ օրըստօրե աճող եղանակային ճգնաժամը լուծելու կոչերով, լցրել էր ավելի քան 30 թաղամաս՝ սփռվելով Նյու Յորքի կենտրոնական այգուց դեպի քաղաքի տարբեր մասեր:

Միջավայրի պաշտպանության գործիչ և հեղինակ Բիլ ՄըքՔիբենը վեց ամիս առաջ կոչ արեց բոլոր մարդկանց, ով մտահոգ է միջավայրի խնդիրներով, հանդես գալ Նյու Յորքում՝ իրենց ձայնը բարձրացնելով հանուն շրջակա միջավայրի պահպանման: Ըստ նրա, իրենք իրապես ցնցված են մարդկանց մասնակցության չափերից, քանի որ սա քաղաքական ամենամեծ հավաքն էր Միացյալ Նահանգներում շատ տարիներ ի վեր:

Ոստիկանությունը ճանապարհները փակել էր մեքենաների առջև ցուցարարների՝ աշխատավորների, բնիկ և եկվոր ժողովուրդների ներկայացուցիչների, ուսանողների ու դասավանդողների համար: Ցուցարարները պաստառներ և դրոշներ էին կրում մակագրված աղոթքներով և կոչերով, նրանք պարում էին ցույցի ամբողջ երեքժամյա ուղու ընթացքում, որը իրենց տանում էր դեպի ՄԱԿ-ի կենտրոնակայանը:

Մարդկային հսկա զանգվածը սպասում էր՝ անցնելու խորհրդանշական Նոյյան տապանի մոտով, որը կառուցվել այս միջոցառման կապակցությամբ:

Հուսեյն Ռաշիդը, որը մահմեդական հետազոտությունների դասախոս է և քարոզիչ, նույնպես այնտեղ էր: Նա կարծում է, թե այս ամենը մեզ ցուցադրում է, որ այնքան, ինչքան էլ նշենք կրոնի, իբրև հակամարտության աղբյուրի մասին, նույնքան էլ՝ այն առողջացման և վերապրման աղբյուր է, և մենք բոլորս պետք է արժեվորենք Աստծո կերտածը հավասարապես:

Մի պահ ամբոխը լռեց՝ ի հիշատակ նրանց, ովքեր վնասվել կամ զոհվել էին եղանակի փոփոխությունների՝ բարձրացող ծովերի մակարդակի, երաշտի ու փոթորիկների արդյունքում: Ապա հռնդյունը դանդաղորեն մեծացավ, ասես փողոցով ընթացող ալիք լիներ, քանզի բոլոր հավաքվածները սկսեցին եղանակային ճգնաժամը ազդարարող տագնապի ձայներ հանել՝ փչելով փողային գործիքները կամ զարկելով ձեռքի թմբուկներն:

«Մենք սիրում ենք այս մոլորակը. Մենք ցանկանում ենք ունենալ ապագա: Մենք ուզում ենք կանգնել և բարձրաձայնել, որ նրանք, ում մենք ընտրել ենք ներկայացնելու», - ասում էր իր ճառում նա:

Ըստ Օքսֆամ ինթերնեշնելի գործադիր տնօրեն Ուիննի Բյանյաիմայի՝ այդ օրակարգը ներառում է սոցիալական արդարության, սննդի, առողջապահության և համայնքային վերպրման հարցերը: “Մենք ցանկանում ենք տեսնել գործողություններ, զի գիտությունը ասում է մեզ, որ եթե չգործենք հիմա, հետո ուշ կլինի: Ուստի մենք ցանկանում ենք, որ կառավրությունները իրենց երկրների տնտեսությունները համապատասխանեցնեն մաքուր միջավայրի համար անհրաժեշտ պայմաններին”, - ասաց նա:

Կազմակերպիչները ասում են, որ նման մոտ 2600 միջոցառում են կազմակերպվելու 56 երկրում: Շատերը հուսով են, որ աշխարհի ղեկավարների հանդիպումը ՄԱԿ-ի Եղանակային հարցերին վերաբերվող վեհաժողովում համապատասխան որոշումների կհանգեցնի՝ փրկելու աշխարհը եղանակային անցանկալի փոփոխություններից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG