Մատչելիության հղումներ

Օբաման վերահաստատել է, որ անպատիժ չի թողնելու լրագրողի մահը


ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի ասաց, որ Ամերիկան չի մոռանալու և խոստացավ արդարադատություն իրականացնել ամերիկյան լրագրողի մարդասպաների նկատմամբ

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հինգշաբթի ասաց, որ Ամերիկան չի մոռանալու և խոստացավ արդարադատություն իրականացնել ամերիկյան լրագրողի մարդասպաների նկատմամբ: Նա նշեց, որ Միացյալ Նահանագենրը շարունակում են ողբալ Ջեյմս ֆոլեյի Մահը, որին անցյալ շաբաթ սպանեցին Իսլամական Պետության զինյալները:

Նախագահը անվանեց մարդասպաններին բարբարոս ահաբեկիչներ և տեղյակ պահեց, որ հատուցումը դեռ ժամանակ կարող է խլել, սակայն Ամերիկան համբերատար է և արդարադատությունը կիրականացվի:

Օբաման ասաց, որ Իրաքում թիրախային օդային հարվածները նա լիազորել է իրականացնել որպես գերագույն գլխավոր հրամանատար նպատակ ունենալով պաշտպանել այնտեղ գտնվող ամերիկյան դիվանագետներին և ռազմական խորհրդատուներին:

Օբաման շեշտեց կրկին, որ ամերիկյան մարտական ստորաբաժանումները չեն վերադառնալու Իրաք մասնակցելու ցամաքային մարտերին: Ըստ նրա՝ Իրաքցիները իրենք պետք է կամուրջներ կառուցեն միասնություն կերտելու համար:

XS
SM
MD
LG