Մատչելիության հղումներ

logo-print

Օբամայի նոր նախաձեռնությունները էբոլայի տարածման դեմ


ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնների գլխամասում, Ատլանտա, 16-ը սեպտեմբերի, 2014թ․

ԱՄՆ - Նախագահ Բարաք Օբաման ելույթ է ունենում ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնների գլխամասում, Ատլանտա, 16-ը սեպտեմբերի, 2014թ․

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման պատրաստ է նոր նախագիծ ներկայացնել էբոլայի վարակի հետագա տարածումը Աֆրիկայում կանխարգելելու ուղղությամբ:

Նախագահը այցելել ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնների Ատլանտայում գտնվող գլխամասը՝ ակնկալելով նրանց կողմից էբոլայի տարածումը արգելակող նոր արդյունավետ միջոցների մշակում:

Օբաման ցանկանում է զարգացնել ժամանակի պահանջին համապատասխան նախագիծ՝ խոչընդոտելու հիվանդության հետագա տարածումը հենց Արևմտյան Աֆրիկայում, որտեղ այն խլել է ավելի քան երկու հազար մարդու կյանք:

NBC հեռուստաընկերությունում լրատվական միջոցների համար կազմակերպված հարցազրույցում նախագահը ասաց, որ վարակի կանխարգելումը պետք է դառնա պետական անվտանգության առաջնահերթություն: Նա նշեց նաև, որ ԱՄՆ-ի զինված ուժերը նույնպես ներգրավվելու են այս գործընթացում:

«Մենք պատրաստվում ենք ԱՄՆ սահմանափակ ռազմական ներկայություն ապահովելուն այնտեղ: Դա կլինի միայն այնտեղ մեկուսացման զորամասերի և նյութատեխնիկական միջոցների տեղակայման ձևով», - ասաց ԱՄՆ-ի ղեկավարը:

Ատլանտայում նախագահը ճեպազրույց կունենա առողջապահության պաշտոնյաների հետ՝ չափազանց վարակիչ հիվանդության շուրջ խորհրդակցելու նպատակով: ԱՄՆ-ը արդեն իսկ 100 միլիոն դոլար է ծախսել և ավելի քան 100 առողջապահական աշխատակից է ուղարկել Արևմտյան Աֆրիկա: Սակայն որոշ աֆրիկյան ղեկավարներ պնդում են, որ նման մասնակցությունը բավական չէ:

Սպիտակ տան խոսնակ Ջոշ Էրնեսթը ասաց, որ ԱՄՆ-ը միայն իրեն յուրահատուկ կարողությունները կօգտագործի աջակցելու աֆրիկյան երկրներին: «Մեր բժիշկները և գիտնականները լավագույններից են աշխարհում, և մենք պատրաստվում ենք ծավալել իրենց գիտելիքները և հնարավորությունները՝ օգնելու որոշ կառավարությունների Աֆրիկայում իրենց ժողովուրդների պահանջները բավարարելու համար և դիմակայելու այս դժվարին մարտահրավերին», - նշեց նա:

Այս դժվարին մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է ծավալուն թիկունքային ապահովում և մատակարարումներ, ինչը ամերիկյան պաշտոնյաները մատնանշում են իբրև մարտահրավերին հակադարձելու նախագահի փաթեթի կարևոր բաղկացուցիչ մաս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG