Մատչելիության հղումներ

Մոսկվան Երևանից պատասխան է սպասում ՀՀ ԱԺ նախագահի հայտարարությունների կապակցությամբ


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան, արխիվ

Մոսկվան Երևանից պատասխան է սպասում ռուս խորհրդարանականների կոչին՝ կապված Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանի հակառուսական հայտարարությունների հետ, հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ավելի վաղ, ելույթ ունենալով Եվրամիության խորհրդարանների նախագահների համաժողովում, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Սիմոնյանը նշել է, որ «Ռուսաստանը ներխուժել է Ուկրաինա» և ասել, որ Հայաստանը «վճռականորեն պաշտպանում է Ուկրաինայի, ինչպես նաև Մոլդովայի, Վրաստանի, Կիպրոսի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությունը»:

«Հենց ստանանք պատասխանը՝ նախևառաջ ուշադիր կուսումնասիրենք, և, եթե հարկ լինի, հրապարակավ կմեկնաբանենք», - հավելել է դիվանագետը:

Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն սենատորներին հանձնարարել է հարցում ուղարկել Ալեն Սիմոնյանի հայտարարությունների կապակցությամբ՝ ընդգծելով, որ «այդ կարգի հակառուսական ելույթը» չի կարելի անտեսել։

«Ամոթ էր Սիմոնյանի համար, որովհետև նա արդեն հատել է բոլոր կարմիր գծերը»,- հայտարարել է Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի նախագահ Մատվիենկոն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG