Մատչելիության հղումներ

Թուրքիայում թեժանում են բախումները կառավարական զորքերի ու քրդերի միջև


Թուրքական բանակի ուղղաթիռները գործողություն են իրականացնում երկրի հարավ-արևելքում, 7-ը սեպտեմբերի, 2015թ․
Թուրքական բանակի ուղղաթիռները գործողություն են իրականացնում երկրի հարավ-արևելքում, 7-ը սեպտեմբերի, 2015թ․

Թուրքական գրոհային ինքնաթիռները Իրաքի ու Իրանի սահմանահատման վայրում գիշերվա ընթացքում մի շարք հարվածներ են հասցրել քուրդ ապստամբների դիրքերին։

Թուրքիայի զինված ուժերը երկուշաբթի օրը հայտարարել են, որ F-4 ու F-16 մարտական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 13 թիրախների:

Կուսակցության տվյալներով, քուրդ մարտիկները կիրակի օրը թուրք 15 զինվորի են սպանել՝ ճանապարհին ռմբակոծելով նրանց մեքենան:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մտահոգված է հարձակման մասին լուրերով։ Ըստ Թուրքիայի նախագահի, հարձակումը եղել է թուրք զինվորների կողմից՝ տարածքի ականազերծման ժամանակ: Եթե զոհերի թիվը հաստատվի, սա քրդերի կողմից Թուրքիայում իրականացված ամենամահաբեր հարձակումն է հուլիսից ի վեր։

Թուրքիան հուլիսի վերջին երկրի հարավարևելյան նահանգներում և Հյուսիսային Իրաքում սկսեց իրականացնել Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ իր այսպես կոչված «հակաահաբեկչական» գործողությունը։

Քրդստանի աշխատավորական կուսակցության կողմից Թուրքիայի դեմ 1984 թվականին սկսված հարձակումների և հակամարտության ընթացքում երկու կողմից զոհվել է 4Օ հազար մարդ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG