Մատչելիության հղումներ

Հարկավոր է բարելավել զորքերին տրամադրվող սպառազինության որակը. Շոյգու


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն, արխիվ

Ուկրաինական ուժերի դեմ հարձակումների տեմպը պահպանելու համար հարկավոր է մեծացնել զորքերին տրամադրվող սպառազինության քանակը, ինչպես նաև բարելավել դրա որակը, այսօր Դոնի Ռոստով կատարած այցի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Նրա խոսքով՝ առաջնահերթություն են հանդիսանում «խոցման միջոցները»։

«Այս ուղղությամբ նպատակաուղղված աշխատանք է տարվում, պայմանագրեր են ստորագրվել արդյունաբերական ձեռնարկությունների հետ։ Դրանց նպատակն է այդ ձեռնարկությունների լիարժեք ծանրաբեռնվածություն ապահովել և կրճատել սպառազինության և ռազմական տեխնիկայի արտադրության ժամկետները», - ասել է Ռուսաստանի ռազմական գերատեսչության ղեկավարը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG