Մատչելիության հղումներ

Գազայի հատվածում պատերազմի զոհերի թիվը ավելի քան 34 հազար է, վիրավորներինը՝ 78 հազար


Գազայի հատվածում շուրջ յոթ ամիս շարունակվող պատերազմի զոհերի թիվը հասել է 34 հազար 654-ի, վիրավորներինը 78 հազար է, այս մասին հայտնում է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Միայն վերջին 24 ժամվա ընթացքում զոհվել է 32 մարդ, նշում է գերատեսչությունը։

Անցյալ տարվա հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա «Համաս»-ի ահաբեկիչների հարձակումից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով Գազայի հատվածում ավելի քան 10 հազար պաղեստինցի կին է սպանվել, ևս 19 հազարը վիրավորվել է։

ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալությունը նշում է, որ ամեն օր 37 երեխա իրենց մայրերին են կորցնում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG