Մատչելիության հղումներ

«Իսլամական պետության» բռնությունների տեսարանները՝ քննարկման առարկա


«Իսլամական պետության» զինյալները իրենց գրաված բնակավայրերից մեկում, արխիվ

«Իսլամական պետության» զինյալները իրենց գրաված բնակավայրերից մեկում, արխիվ

«Իսլամական պետություն»-ը իր ամենասարսափելի արարքները դարձրել է քարոզչություն: Որոշ վերլուծաբաններ մեղադրում են լրատվամիջոցներին այդ ահարկու պատկերները տարածելու և ահաբեկչական խմբավորման քաղաքականությանը դրանով նպաստելու համար:

Հիմնական լրատվամիջոցների մեծամասնությունը որոշակի կարգ ունի բռնությունների ցուցադրման սահմանների վերաբերյալ: Երբ այն վերաբերում է «Իսլամական պետություն» խմբավորման տեսանյութերին, նրանք հիմնականում այդպիսի սահման են համարում սպանություններին նախորդող պահը:

Սակայն Country Risk Solutions կազմակերպության ղեկավար Դանիել Վագները պնդում է, որ այդ սահմանը ահագին հետ պիտի մղվի. - «Եթե ես արտոնեի այդ նյութերը տարածման համար, ապա զանգվածային լրատվամիջոցները ավելի զգույշ կլինեին «Իսլամական պետություն» խմբավորմանը վերաբերող իրենց հաղորդումների մեջ: Իրենք չէին ցույց տա գլխատման պատկերներ կամ վերջերս այդ ահաբեկչական խմբավորման իրականացրած գործողությունները»:

Նա մեղադրում է նորություններ մատուցող գործակալություններին և նրանց սպառողներին: Զգայուն նյութերի նկատմամբ հետաքրքրասիրությունը իբրև պատճառ է հանդես գալիս այդ ահաբեկիչների կողմից նոր մարդկանց հավաքագրելու ու իրենց վերաբերյալ պատկերացումները ավելի կարծր դարձնելու համար:

Սակայն այլ վերլուծաբաններ ավելացնում են, որ բռնությունների՝ ցանցերում և նորություններում այդպիսի ծավալով ցուցադրումը մարդկանց վանում է այդ խմբավորումից:

Մաքս Աբրահամսը Արտաքին հարաբերությունների խորհրդի անդամ է և քաղաքագիտության դասախոս Նորթիսթ համալսարանում: Ըստ նրա, թեև արյունալի տեսարաններով «Իսլամական պետության» հոխորտալը մեծ ազդեցություն ունի նոր մարդկանց հավաքագրելու առումով, սակայն այն նաև հակառակ արդյունք է տալիս՝ քայքայիչ ազդեցություն ունենալով:

Սակայն, նշում է Աբրահամսը, ապացույցներ կան, որ ծայրահեղականներն ընդունել են, որ իրենց քարոզչությունը սկսել հակառակ արդյունք տալ, և հնարավոր է՝ ղեկավարները այժմ այլևս չեն խրախուսի բռնության քարոզչությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG