Մատչելիության հղումներ

logo-print

Օբաման խոստացել է սատարել Իրաքի նորանշանակ վարչապետին


Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքին (կենտրոնում) և նոր վարչապետ Հայդար ալ-Աբադին (ձախից) իրաքցի մի շարք այլ գործիչների հետ, 14-ը օգոստոսի, 2014թ․

Իրաքի նախկին վարչապետ Նուրի ալ-Մալիքին (կենտրոնում) և նոր վարչապետ Հայդար ալ-Աբադին (ձախից) իրաքցի մի շարք այլ գործիչների հետ, 14-ը օգոստոսի, 2014թ․

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան նախատեսում են տրամադրել մարդասիրական օգնություն Իրաքում բռնությունների հետևանքով տուժած փոքրամասնություններին:

Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին, որը կորցրել է իր կուսակցության, ինչպես նաև երկրի ներսում և արտերկրում իր դաշնակիցների մեծամասնության աջակցությունը, հանդես գալով հեռուստատեսությամբ նշել է, որ չի նախատեսում երրորդ անգամ զբաղեցնել այդ պաշտոնը և սատարում է նորանշանակ իրավահաջորդին:

Այս հայտարարությունից ժամեր առաջ, մինչդեռ, Մալիքին պնդում էր, որ երկրի նախագահի կողմից Հայդար ալ-Աբադիին վարչապետի պաշտոնին նշանակումն անօրինական է, և որ ինքը պատրաստվում է բողոքարկել այս նշանակությունը դատարանում:

Իրաքի նոր վարչապետի առջև այժմ դրված է Իրաքի կրոնական և ազգային տարբեր խմբերը միավորելու, ինչպես նաև իսլամիստ զինյալների առաջխաղացումը կանխելու խնդիրը:

Իրաքի նոր վարչապետը վայելում է ԱՄՆ-ի, Եվրամիության և Իրանի աջակցությունը: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման, այնուամենայնիվ, շեշտել է, որ Իրաքի ապագան այս երկրի բնակիչների ձեռքերում է:

«Շարունակելու ենք օդային հարվածներ հասցնել` պաշտպանելու համար Իրաքի բնակիչներին և հաստատությունները: Չափազանց կարևոր է սակայն, որ Իրաքի քաղաքացիները համախմբվեն և դադարեցնեն «Իսլամական պետության» զինյալների առաջխաղացումը և նորանշանակ վարչապետ Աբադիի առաջնորդությամբ ստեղծեն ներկայացուցչական նոր կառավարություն», - ասել է Օբաման:

Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան խոստացել են տրամադրել մարդասիրական օգնություն Իրաքում բռնությունների հետևանքով տուժած փոքրամասնություններին, ինչպես նաև զենք` իսլամիստ զինյալների դեմ պայքարող քրդական զորամիավորումներին:

Եվրոպական այս պետությունները, սակայն, չեն նախատեսում մասնակցել Իրաքում շարունակվող մարտական գործողություններին: Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի համաձայն, ռազմական գործողություններին նախատեսվում է միջամտել միայն այն դեպքում, եթե նման թույլտվություն ստացվի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG