Մատչելիության հղումներ

ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները առայժմ չեն շտապում խոսել երկուշաբթի երեկոյան Օմանում ավարտված եռակողմ բանակցությունների արդյունքների մասին:

Պետքարտուղար Ջոն Քերրիի, Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի և ԵՄ-ի բանակցող Քեթրին Էշթոնի միջև կայացած բանակցությունները ամերիկացի պաշտոնյաները որակել են «կոշտ և լուրջ»:

Միջուկային զենքի չտարածման խնդիրներով փորձագետ Ռոբերտ Էինհորնի կարծիքով, Իրանի նախագահ Հասան Ռոհանին, ով նախագահ է ընտրվել տնտեսությունը բարելավելու քաղաքական խոստումներով, շատ լավ հասկանում է, որ դա կարելի է անել հանելով պատժամիջոցները Իրանական տնտեսության նկատմամբ: ԱՄՆ-ի և Եվրամիության հետ համաձայնեցված միջուկային գործարքը կնքելը պատժամիջոցները հանելու գլխավոր նախապայմանն է:

Սակայն, ըստ Միջին Արևելքի վերլուծաբան Մելիսա Դելթոնի, Իրանի նախագահը նաև առերեսվում է այլ ճնշման:

«Ըստ իս, միանգամայն ակնհայտ է, որ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ունի վերջին խոսքը ասելու իրավասություն, իսկ նա հանրության առջև հետևողականորեն պաշտպանում է Իրանի միջուկային էներգիայի քաղաքացիական օգտագործման իրավունքը», - մանրամասնում է նա:

Մինչդեռ նոյեմբերի 24-ի վերջնաժամկետը շատ քիչ ժամանակ է մնացել: ԱՄՆ պետդեպարտամենտի բարձրաստիճան պաշտոնյաները հույս են հայտնել, որ դեռ ժամանակ կա տարաձայնությունները կարգավորելու և գործի տեխնիկական ու քաղաքական որոշումների առումով և հասնելու վերջնական համաձայնության:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG