Մատչելիության հղումներ

«Ամերիկայի Ձայնի» թղթակիցը մի շարք հարցեր է ուղղել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և այլ խնդիրների վերաբերյալ դեսպան Ռոբերտ Հանթերին:

­

«Ամերիկայի Ձայնի» թղթակիցը մի շարք հարցեր է ուղղել ՆԱՏՕ-ի գագաթաժողովի և այլ խնդիրների վերաբերյալ դեսպան Ռոբերտ Հանթերին, ով եղել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում Բիլ Քլինթոնի վարչակազմի շրջանում (1993-1998թ.թ.): Այժմ նա Միջատլանտյան հարաբերությունների կենտրոնի ավագ գիտաշխատող է:

«Ամերիկայի Ձայն». - Լիբիան անշեղորեն գնում է դեպի կործանում, Աֆղանստանը քաոսի եզրին է, ՆԱՏՕ-ն շտապ կարիք ունի նոր ֆինանսավորման՝ ժամանակակից մարտահրավերներին համահունչ լինելու համար, քանի դեռ միայնակ է հանդիմանում նորագույն սպառնալիքներին… Վաշինգտոնի՝ Ուկրաինայում ելքեր գտնելու ջանքերը, կարծում եք, ի վերջո կհամոզե՞ն առանձնացած ԵՄ-ի անդամներին ստանձնել ֆինանսավորման պարտավորությունները:

Հանթեր.- Կասկածում եմ, որ ռուսական զորքերի ներխուժումը և Ուկրաինայում իրադրությունը Ուելսի գագաթաժողովում դաշնակիցներին կմղի դեպի ֆինանսավորման պարտականությունների հետագա ստանձնում, բայց դա չէ էականը։ Ծախսված գումարները չեն կարևորը, այլ արդյունքներն ու ձեռքբերումները, որն էլ այդքան էական չէ, ինչպես՝ միասնության դրսևորումը։ Չէ՞ որ միակ բանը, որ ետ կպահի Ռուսաստանին, դա տնտեսական ճնշումն է: Եթե մենք չկարողանանք համոզել Եվրոպական պետություններին և նրանց խոշոր ընկերություններին անել այդ, ապա դուք կարող ուզածի չափ ավելացնել ՆԱՏՕ-ի ֆինանսավորումը, սակայն դա ամենևին տպավորիչ չի լինի Պուտինի համար։

«Ամերիկայի Ձայն».- ՆԱՏՕ-ն ստեղծվել էր մեծապես հակազդելու Խորհրդային Միության ծավալապաշտությանը, սակայն այժմ սպառնալիքները, ի տարբերություն Սառը պատերազմի շրջանի, արմատապես այլ են: Արդյո՞ք ՆԱՏՕ-ն նորացվել է առերեսվելու նոր մարտահրավերներին, հատկապես անհամաչափ ռազմարվեստի առումով, ինչպես, օրինակ, Իսլամական պետության զինյալների դեմ, թե՞ կազմակերպությունը դեռ անկարող է համահունչ արձագանքելու դրանց:

Հանթեր.- Կարծում եմ՝ կիմանանք դա այս շաբաթ Ուելսում տեղի ունեցող իրադարձություններից, տարածվելու համար, թե արդյո՞ք Եվրոպական դաշնակիցները կընդունեն իրենց սեփական շահերը՝ և ոչ միայն Կենտրոնական Եվրոպայում և նրանում, թե ինչ է անում Ռուսաստանը, այլև՝ Իսլամական պետությանը կանգնեցնելու հետաքրքրությունների և շահերի առումով: Մենք միասնաբար պետք է դիմակայենք մահմեդականության և քաղաքակրթության նման եղծմանը՝ ԱՄՆ-ն, Կանադան, Եվրոպան, սունի պետությունները Միջին Արևելքում և նաև՝ Իրանը…, այո՛, մենք ունենք ընդհանուր շահեր։

«Ամերիկայի Ձայն».- Հարցեր են գոյանում Աֆղանստանում ներկայության շուրջ, Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի հետ անվտանգության դաշինքների շուրջ՝ կապված նրա հետ, որ այդ պետությունները Իրանի անմիջական հարևանությամբ են գտնվում։ Արդյո՞ք Իրանը մտահոգություններ չի դրսևորել, որ ՆԱՏՕ-ն այդքան մոտեցել է իրեն:

Հանթեր.- Չեմ կարծում, որ Իրանը որևէ պատճառ ունի մտահոգվելու Հայաստանի, Ադրբեջանի և Միջինասիական պետությունների հետ «Գործընկերություն հանուն խաղաղության» շրջանակներում ՆԱՏՕ-ի համագործակցության առումով: Նրանք ավելի մեծ մտահոգություններ ունեն ռուսների վարվող քաղաքականության շուրջ: Սակայն բացառելու համար որևէ կասկած և ցուցադրելու համար, որ մենք աշխատում ենք միևնույն ուղղությամբ, կարևորում ենք 5+1 ձևաչափով բանակցությունները և մինչև նոյեմբերի 24-ը նոր լուծումների ձեռքբերումը միջուկային հարցի շուրջ: Կարծում եմ՝ հնարավոր է անել դա, եթե մյուսները դրսից դադարեցնեն մեզ հրահրելու դեպի այլ ուղղություններ, նկատի ունեմ Սաուդյան Արաբիային, Իսրայելին, Պարսից Ծոցի երկրներին: Եթե ԱՄՆ-ի պետքարտուղար Քերրին և Իրանի նախագահ Ռոհանին կարողանան լուծումների գալ, ինչպես դա եղավ սեպտեմբերի 4-ին Ժնևում, և աշխատեն միասնաբար խնդիրների շուրջ, կարծում եմ՝ կարող ենք բացել հիանալի հնարավորությունների դռներ, եթե ոչ ընկերության, ապա անելով միասնական շահերից բխող քայլեր: Միջին իրանցին հավանում է միջին ամերիկացուն ավելի, քան այլ միջինարևելյան երկրներում, և դա այսքան տարվա թշնամանքից հետո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG