Մատչելիության հղումներ

Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) ԱՄՆ-ի կենտրոնական բանկին հորդորել է հետաձգել տոկոսադրույքի բարձրացումը մինչև 2016 թիվը: Ըստ ԱՄՀ-ի՝ թեև շարունակական աճի համար նախադրյալները դեռևս առկա են, աճը անկանոն է ընթանալու: Տարվա առաջին եռամսյակում ԱՄՆ-ի տնտեսությունը 0․7 տոկոսով կրճատվել է:

Միացյալ Նահանգների տնտեսության շուրջ լավատեսությունը փոքր-ինչ խամրել է՝ առաջին եռամսյակում տնտեսության աճի կրճատման պատճառով, ինչը խիստ ձմռան և դոլարի արժևորման արդյունք է, որը ամերիկյան ապրանքները թանկացրել է արտասահմանյան շուկաներում:

Ըստ Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդի՝ դեռ վաղ է ԱՄՆ-ում տոկոսադրույքը բարձրացնելու համար, և հակառակ դեպքում այն կարող է հանգեցնել համաշխարհային շուկայի նշանակալի անկայունությանը:

«Գնահատելով վտանգները, կարծում ենք՝ տոկոսադրույքի բարձրացումը հետաձգելու պատճառներ կան, մինչև որ եկամուտների աճի ու գների նվազման ավելի շոշափելի նշաններ կլինեն: Այլ կերպ ասած՝ հավատացած ենք, որ տոկոսադրույքի բարձրացումը լավ կլինի հետաձգել մինչև 2016 սկիզբը», - ասում է Լագարդը:

Աշխատաշուկայում կայուն աճի պայմաններում Կենտրոնական բանկը անցած ինը տարիների ընթացքում առաջին անգամ նշմարել էր տոկոսադրույքի թեթևակի բարձրացում այս տարվա կեսին: Սակայն առաջին եռամսյակում ի հայտ եկած տնտեսության աճի դանդաղումն ու սպառողների համախառն ծախսերի նվազումը փոխեց պատկերը: Ըստ Դաշնային պահուստների վարչության անդամ Լաել Բրեյնարդի՝ սպառողների ծախսերը աճել են ընդամենը 1․8 տոկոսով 2015-ի առաջին երեք ամսում, ինչը անսպասելիորեն հանգեցրել է 5 տոկոսով միանվագ եկամուտների աճին:

«Սպառման շարունակական թուլացումը այս տարի բնականորեն կբարձրացնի մի շարք հարցեր, թե արդյոք առկա է ավելի կայուն փոփոխություն, մասնավորապես՝ արդյոք ֆինանսական ճգնաժամը դրդել է սպառողներին ավելի զգույշ լինել վաստակները ու խնայողությունները ծախսելիս՝ դրանց ժամանակավոր խնայողություն լինելու ընկալումից ու պատկերացումից դրդված», - ասում է Բրեյնարդը:

Սակայն այլոք հավատացած են, որ այս ամենը անկանոն մի վայրիվերում է: Էթհան Հարիսը՝ Bank of America-ի համաշխարհային տնտեսության հետազոտությունների բաժնի ղեկավարը, հավատացած է, որ սեպտեմբերին աճ է լինելու:

«Մի քանի տարի առաջ եղած տվյալների համեմատ, բանկային ոլորտը շատ ավելի լավ վիճակում է, անշարժ գույքի շուկան ամրապնդվում է, չունենք որևէ մեծ ֆինանսահարկային վայրիվերում, չկա ֆինանսավարկային պարտավորվածությունների բեռ, Վաշինգտոնում չունենք բյուջեի չհաստատման վտանգ: Ուստի, առողջանալու առումով, ավելի լավ հետնապատկեր ունենք տնտեսության համար», - նշում է Հարիսը:

Ամերիկյան բանկիրների գործընկերության գլխավոր տնտեսագետների նոր հայտազննումը կանխատեսում է տնտեսության առողջացում տարվա երկրորդ կեսին, սակայն ԱՄՀ-ն իր կանխատեսումներում իջեցրել է 2015 թվականի տնտեսական աճը 3․1-ից 2․5 տոկոսի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG