Մատչելիության հղումներ

Վարչական դատարանը մերժեց ԳԱԼԱ կուսակցության հայցը


Ընդդիմադիր ուժերը չեն մասնակցում Գյումրու ավագանու նիստերին:
Ընդդիմադիր ուժերը չեն մասնակցում Գյումրու ավագանու նիստերին:

Կուսակցությունը մտադիր է դիմել Սահմանադրական դատարան:

Վարչական դատարանն այսօր մերժեց ԳԱԼԱ կուսակցության հայցն ընդդեմ թիվ 34 տեղամասային ընտրական հանձնաժողովի՝ ուժի մեջ թողնելով վերջինիս որոշումները Գյումրու ավագանու անդամներ ընտրվելու մասին:

Կուսակցությունը, հիշեցնենք, հայց էր ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել 2016 թվականի հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած Գյումրու ավագանու ընտրությունների արդյունքները:

Դատարանում այսօր կուսակցությունից որևէ ներկայացուցիչ չկար։ Ինչպես «Ազատությանը» փոխանցեց կուսակցության լրատվության հետ կապերի պատասխանատու Արմենուհի Վարդանյանը, վճիռն իրենց համար սպասելի էր․ - «Շատ կանխատեսելի էր մեզ համար, թե ինչ որոշում էր հրապարակելու վարչական դատարանը: Հոկտեմբերի 18-ի գիշերն անգամ, երբ ավարտվեց դատական նիստը, պատահական չէ, որ հայցվող կողմի ներկայացուցիչ Լևոն Բարսեղյանը առաջարկեց դատարանին, հեգնեց, որպեսզի ընդամենը հինգ րոպե ընդմիջում հայտարարի և նոր կայացնի վճիռը, որպեսզի չձգձգվի դատական նիստը: Ինչպես և հայտարարել ենք սկզբում, դիմելու ենք Սահմանադրական դատարան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG