Մատչելիության հղումներ

logo-print

Աղքատության դեմ պայքարը օգնում է էբոլայի դեմ մաքառումներում


Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմ

Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմ

Վաշինգտոնում Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի հովանու ներքո այս շաբաթ տնտեսության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հավաքը հատուկ հրատապություն ունի։

Ըստ Համաշխարհային բանկի նախագահ Ջիմ Յոնգ Քիմի՝ էբոլայի դեմ պայքարը աղքատության և անհավասարության դեմ մաքառումների առանցքային մասն է կազմում: Ուստի այս շաբաթ (հոկտեմբերի 6-ից ի վեր) Վաշինգտոնում ամբողջ աշխարհից եկող տնտեսության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հավաքը հատուկ հրատապություն ունի:

Համաշխարհային բանկի նախագահը լավ է պատկերացնում էբոլայի ավերիչ ազդեցությունը Արևմտյան Աֆրիկայում: Նա վարակիչ հիվանդությունների գծով փորձագետ է։

Ըստ դոկտոր Քիմի՝ աղքատությունը և անհավասարությունը նպաստում են մարդասպան վիրուսի տարածմանը:

«Հիվանդությունը դարմանելու ու զսպելու գիտելիքները և ենթակառուցվածքները առկա են բարձր և միջին եկամուտ ունեցող երկրներում: Այնուամենայնիվ, շատ տարիներ շարունակ մենք չկարողացանք այդ ամենը մատչելի դարձնել ցածր եկամուտ ունեցող երկրների՝ Գվինեայի, Լիբերիայի, և Սիեռա Լեոնեի համար», - ասում է Համաշխարհային բանկի նախագահը:

Վաշինգտոնի Հովարդի համալսարանում իր ելույթի ժամանակ նա ասաց, որ անհավասարությունը ոչ միայն անարդար է, այն՝ մահացու է: Ըստ Քիմի՝ հազարավոր մարդիկ մահանում են, քանի որ բախտ են ունեցել ծնվելու այդ ցածր եկամտով երկրներում:

Քիմը նշում է, որ Համաշխարհային բանկը կենտրոնանում է զարգացող երկրներում ամենաաղքատ 40 տոկոսի եկամուտները բարձրացնելու վրա և բարելավելու նրանց սննդի, կացարանի, աշխատատեղերի և առողջապահական ծառայությունների հասանելիությունը:

Ջորջթաունի համալսարանի իր ելույթում Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրեն Քրիսթին Լագարդը ասել է, որ ֆինանսական ճգնաժամից վեց տարի հետո զբաղվածությունը և տնտեսական աճը դեռևս դանդաղ և անհավասար են:

Լագարդը գտնում է, որ անդամ երկրները պետք է ավելին անեն ստեղծելու նոր աշխատատեղեր: Ըստ նրա՝ այնտեղ պետք է նոր լիցք տրվի, նոր թափ հաղորդվի, որը բաղկացած կլինի համարձակ քաղաքականության մի շարք հետևողական քայլերից, որպեսզի հաղթահարվի այսպես կոչված միջակ տնտեսական վերելքը, որը ետընթացի վտանգ է պարունակում։

Փորձագետները կոչ են անում ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի անդամ երկրներին նոր թափ հաղորդել ենթակառուցվածքների մեջ ներդրումներին՝ որպես միջոց խթանելու ինչպես կարճաժամկետ, այնպես էլ՝ երկարաժամկետ տնտեսական աճը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG