Մատչելիության հղումներ

Պայթյուններ Ղրիմում, հրդեհ Բելբեկի օդանավակայանում․ ՌԴ ՊՆ-ն պնդում է՝ հինգ ATACMS հրթիռ է խոցվել


Ղրիմ- Բելբեկ օդանավակայանը, արխիվ
Ղրիմ- Բելբեկ օդանավակայանը, արխիվ

Երեկ երեկոյան պայթյուններ են հնչել պռնակցված Ղրիմում, հաղորդում են տեղական տելեգրամյան ալիքները՝ նշելով, որ Բելբեկ օդանավակայանում հրդեհ է բռնկվել։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ Ղրիմի տարածքում երեկոյան մոտավորապես ժամը 23։00-ի սահմաններում հինգ ATACMS հրթիռ է խոցվել։

Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտնել է, որ հյուսիսային հատվածում երկու առանձնատուն և մեկ մեքենա է վնասվել, վիրավորներ չկան։

Ըստ Крым.Реалии-ի՝ պայթյունների մասին հայտնել են Սևաստոպոլի, Սիմֆերոպոլի, Ջանկոյի և Գվարդեյսկոյեի բնակիչները։

Ուկրաինացիների և Ղրիմի թաթարների "Атеш" շարժումն իր հերթին հայտարարել է Ղրիմի մի քանի ռազմական օբյեկտներին, մասնավորապես, Բելբեկ օդանավականյի պահեստներին հասցված հարվածների մասին։ Հաղորդագրությունում նշվում է, որ այդ պահեստներում են պահվում Սու-27, Սու-30, ՄիԳ-31 ինքնաթիռների համար նախատեսված հրթիռները։

Այս տեղեկությունների մասին անկախ աղբյուրներից հաստատում չկա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG