Մատչելիության հղումներ

logo-print

Ֆրենք Փալոն. ԱՄՆ-ը չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ադրբեջանին


Կոնգրեսական Ֆրենք Փալոն, արխիվ

Կոնգրեսական Ֆրենք Փալոն, արխիվ

Հայ - ամերիկյան հարաբերությունների զարգացման և այդ առումով Միացյալ Նահանգների Կոնգրեսի հայկական հարցերով խորհրդարանական հանձնախմբի ջանքերի մասին խոսեց հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնը «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում:

«Տարվա ընթացքում մենք բազմաթիվ միջոցառումներ ենք նախատեսում: Այս ժամանակահատվածում, երբ ծախսային մասով օրինագծեր են ընդունվում, փորձում ենք հասնել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին, ինչպես նաև Ղարաբաղին ավելի մեծ օգնության տրամադրմանը», - ասաց կոնգրեսականը:

Խոսելով հայ - ադրբեջանական հակամարտության մասին, Փալոնը մատնանշեց Ադրբեջանի հարձակողական ու ռազմատենչ կեցվածքը՝ իբրև խաղաղության հիմնական խոչընդոտ:

«Ջանքեր ենք գործադրում վերացնելու Ադրբեջանին տրամադրվող ֆինանսավորումն ու ռազմական աջակցությունը, մենք մտահոգված ենք, որ որևէ ռազմական օգնություն կարող է ուղղվել Հայաստանի դեմ, քանի որ Ադրբեջանը մշտապես սպառնում է գրոհել Հայաստանը, ուստի մենք կարծում ենք, որ ԱՄՆ-ն չպետք է ռազմական օգնություն տրամադրի Ադրբեջանին», - նշեց կոնգրեսականը:

Փալոնը շարունակեց, որ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախումբը փորձում է նպաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը:

«Կրակի դադարեցման համաձայնության առկայության պայմաններում անգամ ադրբեջանական ուժերը հաճախ անցնում են բաժանարար գիծը և բախումներ հրահրում: Մենք ցանկանում ենք նպաստել կողմերի միջև փոխադարձ վստահության հաստատմանն ու մեծացմանը և ճակատագծում լարվածության թուլացմանը, որպեսզի վստահություն ունենանք, որ նման գործելակերպն այլևս չի շարունակվելու», - ասաց նա՝ շեշտելով․ - «Միայն այդ պայմաններում մենք կարգավորման հեռանկար կտեսնենք, հնարավոր է՝ Մինսկի խմբի միջոցով, երբ Ղարաբաղը մնա անկախ կամ Հայաստանի մաս դառնա»:

Կոնգրեսականը նշեց, որ հանձնախումբը ջանքեր է գործադրում ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման համար, մասնավորապես՝ Ղարաբաղի անկախության օրը սովորաբար միջոցառում է նախաձեռնում:

Ի լրումն այս ամենի` հանձնախումբը նպաստում է նաև ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև ապրանքաշրջանառության զարգացմանը, ընդլայնմանը և տնտեսական կապերի խորացմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG