Մատչելիության հղումներ

Ըստ նոր հարցումների, Դեմոկրատական կուսակցությանը համակրող ընտրողների միայն 47 տոկոսն է աջակցել կուսակցության կողմից Քլինթոնի առաջադրմանը՝ իբրև նախագահի թեկնածու։

Դեմոկտարական կուսակցությունից Միացյալ Նահանգների՝ 2016 թվականի նախագահագահական ընտրություններում թեկնածու առաջադրվելու համար պայքարող Հիլարի Քլինթոնի վարկանիշն ընկել է:

Ըստ նոր հարցումների, Դեմոկրատական կուսակցությանը համակրող ընտրողների միայն 47 տոկոսն է աջակցել կուսակցության կողմից Քլինթոնի առաջադրմանը՝ իբրև նախագահի թեկնածու, ինչը ինը տոկոսով ավելի պակաս է հուլիսի հարցումների արդյունքներից:

Նրան ամենամոտ կանգնած դեմոկրատ սենատոր Բերնի Սանդերսը տասը տոկոսով ավելի ձայներ է ստացել:

Հանրապետըականները Քլինթնին մեղադրում են պաշտոնավարման շրջանում անձնական էլեկտրոնային փոստն օգտագործելու մեջ։

«Ես ընդունում եմ, որ նամակագրությունը անձնական փոստից այդ պահին եղել է ժամանակավրեպ, սակայն ամենը եղել է օրենքի սահմաններում, անձնական փոստ պաշտոնյաները բազմիցս կիրառել են այդ նպատակներով և՛ ինձնից առաջ, և՛ նույնիսկ այժմ», - ասել է Քլինթոնը:

ԱՄՆ-ի հակահետախուզության գործակալությունների պաշտոնյաները բացահայտել են 305 էլեկտրոնային նամակ, որ Քլինթոնը ուղարկել է իր անձնական էլ-փոստից և որոնցում առկա է եղել գաղտնի տեղեկություններ:

Հարցվածների 56 տոկոսը կարծում է, որ Քլինթոնը սխալ է գործել, ի տարբերություն մարտին հարցվածների 51 տոկոս ցուցանիշի:

Ըստ հարցումների ամերիկացի ընտրողների 44 տոկոսը համակիր են Քլինթոնին, իսկ 53 տոկոսը դեմ են նրան, ինչը 2001 թվից ի վեր վատագույն ցուցանիշն է նրա համար:

Այս տարի հուլիսին նա ամերիկացիների շրջանում 45 տոկոս համակիր և 48 տոկոս ընդդիմացող ուներ: Դեմոկրատների 61 տոկոսը հայտնել է, որ վստահում է Քլինթոնին արտաքին քաղաքականության հարցերում:

CNN հեռուստաընկերության և ORC International խորհրդատվական ընկերության անցկացրած հարցմանը մասնակցել են 1001 ամերիկացի: Այն ունի երեք տոկոս սխալմունքի հավանականություն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG