Մատչելիության հղումներ

Բախումներ ամերիկյան առաջատար համալսարաններում


Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ներխուժել են Կոլումբիայի համալսարանի պաղեստինամետ ցուցարարների ճամբար, 1-ը մայիսի, 2024թ.
Նյու Յորքի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ներխուժել են Կոլումբիայի համալսարանի պաղեստինամետ ցուցարարների ճամբար, 1-ը մայիսի, 2024թ.

Նյու Յորքի ոստիկանությունն անցած գիշեր գրոհել է ԱՄՆ ամենահեղիանակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններից մեկը՝ Կոլումբիայի համալսարանը։

Ոստիկանները ուսումնական հաստատության տարածքում գտնվող շինություններից մեկից հեռացրել են ի պաշտպանություն Պաղեստինի ընթացող բողոքի ակցիայի հարյուրավոր մասնակիցների։ Նյու Յորքի ոստիկանության պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ գործողության ընթացքում մի քանի տասնյակ ցուցարար է ձերբակալվել։

Կոլումբիայի համալսարանի ղեկավարությունը ոստիկանությանը խնդրել է ուսումնական հաստատության տարածքում մինչև մայիսի 17-ը շուրջօրյա հերթապահություն սահմանել։

Իսրայելին ռազմական օգնություն չտրամադրելու և պաղեստինցիներին աջակցելու պահանջով բողոքի ակցիաները ամերիկյան առաջատար համալսարաններում մեկնարկել էին երկու շաբաթ առաջ։ Մի շարք համալսարաններում դրանք ուղեկցվում են Իսրայելին աջակցող ուսանողների ակցիաներով։ Այսօր լուսադեմին պաղեստինամետ և իսրայելամետ ցուցարարների միջև բախումներ են տեղի ունեցել Լոս Անջելեսում գտնվող Կալիֆորնիայի համալսարանի (UCLA) տարածքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG