Մատչելիության հղումներ

Բելգորոդի շրջանին հարվածի հետևանքով 8 մարդ է տուժել, Անապայի նավթի պահեստում հրդեհ է բռնկվել


Բելգորոդ, 9-ը մայիսի, 2024թ․
Բելգորոդ, 9-ը մայիսի, 2024թ․

Բելգորոդի և Բելգորոդի շրջանի վրա հարձակման հետևանքով ութ մարդ է վիրավորվել, այդ թվում՝ մեկ երեխա, հայտնել է նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը։

Ռուսաստանի Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբն էլ հաղորդել է մայիսի լույս 9-ի գիշերը Անապայի մերձակայքում գտնվող Յուրովկա գյուղի նավթի պահեստին հասցված հարվածների մասին։

Շտաբի տվյալներով՝ շրջանի վրա վեց անօդաչու թռչող սարք է խոցվել, մի քանի ԱԹՍ ընկել է նավթի պահեստի տարածքում, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։ Տուժածներ չկան։

Տեղի բնակիչները սոցցանցերում հրդեհից տեսանյութեր են հրապարակել։

Baza-ն և "Осторожно, новости"-ն՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, նշում են, որ առնվազն 7 ԱԹՍ-ի անկման ձայն է լսվել։

Ուկրաինական կողմն այս հաղորդումներին դեռ չի արձագանքել։ Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի Բելգորոդի և այլ շրջանների իշխանությունները պարբերաբար հայտնում են ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումների մասին։ Կիևը սովորաբար չի մեկնաբանում այդ հայտարարությունները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG