Մատչելիության հղումներ

Արամ Մանուկյան. Միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավորը


Միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավորը, այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց 5-րդ գումարման Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը։

«Մեր ազգն ունի արդարության, արդար վճռի, պատմության սխալներն ուղղելու պատմական առաքելություն, նպատակ: <...> Կա մի լուծում՝ միայն ուժեղ Հայաստանը կարող է լինել Ցեղասպանության ճանաչման երաշխավոր, այլ լուծում չկա», - հայտարարեց Մանուկյանը՝ շարունակելով. - «Ողորմալ ուրիշների՝ Ցեղասպանություն ճանաչելու ակտը, թուլության նշան է։ Դու պետք է լինես ուժեղ, դու պետք է լինես կայացած, պետք է լինես գործոն, որպեսզի ուրիշներին ստիպես, պահանջես, խնդրես, դիմես, որ ճանաչեն քո արդար դատը, մինչդեռ Հայաստանը չի գնում այդ ճանապարհով, Հայաստանը գնում է բացարձակապես այլ ուղղությամբ։ Այն իրավիճակը, որի մեջ մենք հայտնվել ենք այսօր, ուղղակի ողբերգական է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG