Մատչելիության հղումներ

Փոստանջյան. «Թուրքիան պետք է ճանաչի մեր իրավունքը»


«Երկիր ծիրանի» կուսակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանի խոսքով՝ Հայաստանն այլևս չպետք է լռի ու սգա, այլ պետք է իր պահանջները ներկայացնի։

«Այսօր ես կարծում եմ, որ այլևս մենք չպետք է սգանք, այլ պետք է մեր պահանջները ներկայացնենք և մեր իրավունքները ճանաչենք։ Մենք վերածնվել ենք 100 տարի առաջ։ <...> Միայն սգալ, միայն ասել, որ պետություններից պահանջելու ենք ցեղասպանության ճանաչում, կարծում եմ, որ դա արդյունավետ չէ, մենք ոչ թե պետք է պահանջենք ճանաչում, այլ պետք է պահանջենք ճանաչում մեր իրավունքների և հատուցում պատճառված մեծ վնասների՝ դրանք և՛ նյութական են, և՛ բարոյական են, և՛ տարածքային են։ Մեր տարածքային ամբողջականության վերականգնում պետք է պահանջենք, և սա պետք է լինի մեր պետական քաղաքականության և արտաքին դիվանագիտության բաղկացուցիչ մաս։ Մենք չպետք է այլևս լռենք, իսկ այս 25 տարիների ընթացքում մենք միայն լռել ենք ու սգել ենք», - Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում «Ազատության» հետ զրույցում ասաց Փոստանջյանը։

Հարցին, թե կողմնակի՞ց է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը՝ առանց նախապայմանների, Փոստանջյանը պատասխանեց. - «Իհարկե կողմնակից ենք, բայց հասկանում ենք, որ Թուրքիան ոչ միայն ունի նախապայմաններ, այլ ունի անսահման ախորժակ, հետևաբար մենք գիտենք, թե ով է Թուրքիան, հետևաբար այդ պետության հետ պետք է ունենաս քո ուրույն դիվանագիտությունը, իսկ ուրույն դիվանագիտությունն այս պահին և ընդմիշտ հետևյալն է՝ նրանք պետք է ճանաչեն մեր իրավունքը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG