Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ որոշումներով 2016 թ․ Հայաստանի կառավարությունը փոխհատուցել է 93,5 հազար եվրո


Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2016 թվականին Հայաստանի կառավարաությանը պարտավորեցրել է որպես փոխհատուցում հայցատուներին վճարել 93,5 հազար եվրո: Այս մասին նշված է ԵԴ վճիռների և որոշումների վերահսկողության մասին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի հրապարակած զեկույցում:

Ըստ այդ փաստաթղթի, անցած տարի ՄԻԵԴ Հայաստանի դեմ ներկայացվել է 10 բողոք, ևս 19-ը սպասում են վարույթ ընդունվելու որոշման: Միաժամանակ, նշվում է, որ Հայաստանին առնչվող 16 դատական գործեր 2016 թ․ ավարտին են հասցվել: Զեկույցի համաձայն, անցած տարի ՄԻԵԴ ամենից շատ բողոք ներկայացվել է Ռուսաստանի դեմ՝ 283, երկրորդ տեղում Ռումինիան է՝ 151, երրորդում Հունաստանը՝ 121 բողոք, Թուրքիան չորորդ տեղում է՝ 114 բողոք:

ՄԻԵԴ-ի վարույթ ընդունվելու որոշման սպասող բողոքների քանակով 2016 թ․ կտրվածքով առաջին տեղում Իտալիան է՝ 2350, երկրորդում Ռուսաստանը՝ 1573, երրորդում Թուրքիան՝ 1430, չորրորդ տեղում Ուկրաինան է՝ 1147:

ՄԻԵԴ-ի որոշումների արդյունքում կառավարությունների կողմից փոխհատուցված գումարի չափով 2016 թ. առաջին տեղում Թուրքիան է՝ 20,4 միլիոն եվրո, երկրորդ տեղում՝ Իտալիան՝ 15,1 միլիոն եվրո, երրորդում Ռուսաստանը՝ 7,3 միլիոն եվրո, Հունաստանը չորրորդ տեղում է՝ 4,1 միլիոն եվրո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG