Մատչելիության հղումներ

Յըլդըրըմ. Թրամփի վարչակազմը կարող է նոր մեկնարկ հանդիսանալ Անկարա-Վաշինգտոն հարաբերութունների համար


«Թրամփի վարչակազմի կառավարման շրջանը կարող է նոր մեկնարկ հանդիսանալ Անկարայի և Վաշինգտոնի հարաբերությունների համար», - Մյունխենի միջազգային համաժողովում կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըդրըմը:

Մյունխենյան համաժողովի շրջանակներում թուրքական կառավարության ղեկավարը հանդիպել է Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսի հետ` քննարկելով մասնավորաբար Սիրիայում ստեղծված կացությունը:

Թուրքական աղբոյւրների փոխանցմամբ, Փենսը և Յըլդըրըմը քննարկել են «Իսլամական պետություն» խմբավորման կենտրոն համարվող Ռաքքա քաղաքի գրավման գործողություններում թուրքական կողմի մասնակցության հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG