Մատչելիության հղումներ

Էրդողան. «Թուրքիան նպատակ ունի շարունակել հարձակումը դեպի Ռաքքա»


Թուրքական զորքերը Սիրիայի տարածքում, արխիվ
Թուրքական զորքերը Սիրիայի տարածքում, արխիվ

Թուրքական բանակին հաջողվել է գրավել սիրիական Էլ-Բաբ քաղաքի կենտրոնական հատվածը: Այս մասին կիրակի օրը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Նրա խոսքով՝ «Եփրատի Վահան» գործողությանը մասնակցող թուրքական ստորաբաժանումներին հաջողվել է ոչնչացնել ստորգետնյա այն թունելները, որոնցից օգտվում էին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները արդյունավետ դիմադրություն կազմակերպելու համար:

«Մեր վերջնական նպատակը, սակայն, ոչ թե Էլ-Բաբն է, այլ «Իսլամական պետության» կենտրոն համարվող Ռաքքան», - հայտարարել է Էրդողանը` հավելելով, որ թուրքական կողմը Սիրիայում շուրջ 5 հազար քառակուսի կիլոմետր ընդհանուր տարածք ունեցող անվտանգության գոտի ստեղծելու նպատակ ունի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG