Մատչելիության հղումներ

ԿԸՀ-ն գրանցել է Արայիկ Խանդոյանի թեկնածությունը ՏԻՄ ընտրություններում


Արայիկ Խանդոյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավված տարածքում, հուլիս, 2016թ․
Արայիկ Խանդոյանը Ոստիկանության ՊՊԾ գնդի գրավված տարածքում, հուլիս, 2016թ․

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գրանցել է «Սասնա ծռեր» խմբի անդամ, կալանավորված Արայիկ Խանդոյանի թեկնածությունը Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի ընտրություններում:

Որպես «Միայնակ գայլ» հայտնի ազատամարտիկ Խանդոյանի մրցակիցներն են գործող գյուղապետ, իշխող Հանրապետական կուսակցությունը ներկայացնող Երվանդ Խաչատրյանը, անկուսակցան Նորայր Հակոբյանը և նրա եղբայր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Աշոտ Հակոբյանը: Վերջինս, սակայն, Խանդոյանի գրանցվելուն պես, ինչպես նախապես հայտարարել էր, հանել է թեկնածությունը:

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում ընտրությունները տեղի են ունենալու սեպտեմբերի 18-ին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG