Մատչելիության հղումներ

Վրաց սահմանապահները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել


Վրաց սահմանապահները Հայաստանի քաղաքացու են ձերբակալել` վրաց - հայկական սահմանը հատելու փորձի ժամանակ:

Ինչպես «Կովկասպրես» լրատվական գործակալությանը հայտնել են Վրաստանի սահմանապահ ոստիկանությունից, Հայաստանի քաղաքացի Սիսակ Միրաքյանը ձերբակալվել է, երբ փորձում էր «Կրասնի մոստ» պաշտոնական հսկիչ անցակետը շրջանցելով հատել սահմանը:

Հայաստանցու դեմ քրեական գործ է հարուցվել, որը վարում է Վրաստանի սահմանապահ ոստիկանության օպերատիվ-քննչական դեպարտամենտը:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG