Մատչելիության հղումներ

«Հայաստանի կորսված գարունը» ֆիլմը ներկայացվեց լրագրողներին


Երեւան, 2008 թվականի մարտի 2:
Երեւան, 2008 թվականի մարտի 2:

Երեքշաբթի օրը մայրաքաղաքի լրագրողական ակումբներից մեկում տեղի ունեցավ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի շնորհանդեսը:

Փաստավավերագրական այս Ֆիլմը պատմում է 2008 թվականի նախագահական ընտրությունների, նախընտրական շրջանի, ինչպես նաեւ ընտրություններին հաջորդած մարտի 1-ի ողբերգական իրադարձությունների մասին:

Պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին Տիգրան Պասկեւիչյանը նշեց, որ Մարտի 1-ի թեման այսօր Հայաստանի համար ամենակարեւոր եւ ամենահրատապ խնդիրներից մեկն է, եւ իրենց ֆիլմի գլխավոր մեսիջը այն է, որ «Մարտի 1-ը պետք է բացահայտվի ամբողջությամբ»:

«Այսինքն` եթե ֆիլմը ամբողջությամբ նայեք, կտեսնեք, որ բացահայտելու շատ բան էլ չկա: Ամեն ինչ շատ պարզ է: Ուղղակի պետք է լինի քաղաքական կամք եւ պետք է լինի իրավապահ մարմինների մոտ պրոֆեսիոնալ պատասխանատվություն», - ասաց ֆիլմի հեղինակը` տեղեկացնելով նաեւ, որ ֆիլմը տեսասկավառակների միջոցով բաժանելու են Հայաստանի գործող ղեկավարությանը, նաեւ` նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին եւ այն բոլոր անձանց, ովքեր առնչություն են ունեցել Մարտի 1-ի իրադարձություններին:
please wait

No media source currently available

0:00 0:05:41 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG