Մատչելիության հղումներ

Ապրիլի 24-ին Թուրքիայի բանակում ծագումով հայ զինվորի են սպանել


Թուրքական բանակի զինծառայողներ

Թուրքական բանակի զինծառայողներ

Այս տարվա ապրիլի 24-ին Թուրքիայի զինված ուժերի ստորաբաժանումներից մեկում սպանվել է ծագումով հայ զինծառայող Սեւակ Շահին Բալիքչին։ Այդ մասին հաղորդում է Bloomberg տեղեկատվական կայքը` հղում անելով Ստամբուլում հրատարակվող Radikal օրաթերթին:

Թերթը նշել է, որ ապրիլի 24-ը անվանում են «անցած դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության օր»:

Սպանված զինվորի ընտանիքը պահանջել է գործի համապարփակ եւ մանրամասն հետաքննություն եւ դիմել է փաստաբանների, ովքեր պետք է ուսումնասիրեն դիահերձման արդյունքները:

Բանակի ներկայացուցիչները պնդում են, որ Սեւակի սպանությունը կանխամտածված չի եղել` ծառայակիցը նրան սպանել է զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով:

Radikal-ը նշում է. - «Հայերի պնդմամբ` 1915-23 թվականներին առնվազն մեկեւկես միլիոն հայ է սպանվել: Թուրքիան հերքում է մեղադրանքը` հայտարարելով, որ Առաջին աշխարհամարտում տեղի ունեցած ազգամիջյան բախումներում զոհվել են հարյուր հազարավոր հայեր եւ թուրքեր»:

Թերթը նաեւ հաղորդում է, որ թուրքական իշխանությունները որոշել են ապամոնտաժել Հայաստանի սահմաններից ոչ հեռու տեղադրված հայ - թուրքական բարեկամության հուշակոթողը, այն բանից հետո, երբ վարչապետ Ռեջեփ Էրդողանը արձանը «անճոռնի» է անվանել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG