Մատչելիության հղումներ

Մեդվեդեւը աշխատանքից ազատել է ՆԳՆ-ի եւս չորս գեներալների


Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը այսօր հրամանագիր է ստորագրել ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) համակարգի եւս չորս գեներալների եւ մեկ գնդապետի աշխատանքից ազատելու մասին:

Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ` զբաղեցրած պաշտոններից ազատվել են Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Սանկտ Պետերբուրգի համալսարանի պետի տեղակալներ, գեներալ-մայորներ Վիկտոր Բերեկետը եւ Լեոնիդ Բորոդավկոն, ՆԳՆ-ի Կալինինգրադի իրավաբանական ինստիտուտի պետ, գեներալ-մայոր Վիտալի Բոչարովը, ՆԳՆ-ի Ուրալի իրավաբանական ինստիտուտի պետ Ալեքսանդր Գուկը, ինչպես նաեւ ՆԳՆ-ի «Օլիմպիադա-2014» կենտրոնի պետի առաջին տեղակալ, գնդապետ Սերգեյ Սելիվերստովը:

Այս ամսվա սկզբից Ռուսաստանի նախագահը ներքին գործերի համակարգում աշխատանքից ազատել է շուրջ երեք տասնյակ գեներալների:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG