Մատչելիության հղումներ

Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցներին


Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ուղերձ է հղել Չեռնոբիլի աղետի հետեւանքների վերացման աշխատանքների մասնակիցներին:

Ուղերձում, որը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում, մասնավորապես, ասված է. - «Ուղիղ 25 տարի առաջ, այն ժամանակ դեռեւս միասնական ահռելի երկրի մի հատվածում` Ուկրաինայի Չեռնոբիլ քաղաքի հարեւանությամբ, տեղի ունեցավ համաշխարհային էներգետիկայի պատմության մեջ ամենամեծ վթարներից մեկը: Հայ ժողովրդի բազմաթիվ քաջարի զավակներ անմիջապես արձագանքեցին այդ ողբերգությանը` մեկնելով աղետի գոտի եւ իրենց ներդրումը բերելով վթարի հետեւանքների վերացման գործողությանը: Այսօր մենք գլուխ ենք խոնարհում բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր Ուկրաինայի ժողովրդին եղբայրական օգնության ձեռք մեկնեցին այդ ծանր օրերին եւ չվերադարձան աղետի հետեւանքների դեմ պայքարի դաշտից: Մենք նաեւ գլուխ ենք խոնարհում նրանց առջեւ, ովքեր վերապրեցին այդ դաժան մարտը եւ, չնայած իրենց առողջությանը պատճառված լուրջ վնասներին, այսօր էլ շարունակում են ապացուցել հայ մարդու ապրելու անսահման կամքն ու կենսունակությունը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG