Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ում պատրաստվում է սիրիացի ցուցարարների նկատմամբ բռնությունները դատապարտող փաստաթուղթ


ՄԱԿ-ում Ֆրանսիայի, Գերմանիայի ու Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները կազմում են մի նախագիծ, որը դատապարտում է Սիրիայում խաղաղ ցուցարարների նկատմամբ ուժային կառույցների կողմից բռնությունների կիրառումը:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը կոչ է արել անկախ հետաքննություն սկսել սիրիական Դարաա քաղաքում անվտանգության ուժերի գործողությունների կապակցությամբ:

Երեկ Դարաայում սիրիական անվտանգության ուժերը տանկերի օգնությամբ ճնշել են խաղաղ ցուցարարների բողոքի ակցիաները, ինչի հետեւանքով զոհվել է առնվազն 39 եւ վիրավորվել մոտ 70 մարդ:

Իր հերթին, Սիրիայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների պատճառով Միացյալ Նահանգները քննարկում է պաշտոնական Դամասկոսի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանման հարցը:

Իրավապաշտպան կազմակերպությունների գնահատմամբ` վերջին մեկ ամսվա ընթացքում Սիրիայում տեղի ունեցած հուզումների հետեւանքով սպանվել է մոտ 400 հոգի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG