Մատչելիության հղումներ

Դառնալով «Եվրատեսիլ-2010»-ի հաղթող` գերմանուհի Լենա Մայերը համաեվրոպական երգի մրցույթի ողջ պատմության ընթացքում երկրորդ անգամ Գերմանիան դարձրեց հյուրընկալող երկիր` առաջին հաղթանակից 28 տարի անց:

Հայտ ներկայացրած գերմանական 4 քաղաքներից, որոնց թվում էր նաեւ Բեռլինը, մրցույթն անկացնելու համար պայքարքում հաղթող ճանաչվեց Դյուսելդորֆը, որ գտնվում է Գերմանիայի հյուսիս- արեւմտյան հատվածում եւ համարվում է միջազգային կարեւոր ֆինանսական ու բիզնես կենտրոն:

Ըստ «Եվրատեսիլ»-ի պաշտոնական կայքի` ամեն տարի 125 միլիոն մարդ դիտում է երգի մրցույթը, որն այս տարի կանցկացվի արդեն 56-րդ անգամ: «Եվրատեսիլ»-ը համարվում է աշխարհի հեռուստատեսային ամենաերկարակյաց նախագծերից մեկը:

Մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին անկացվելիք երգի մրցույթի տոմսերի մեծ մասն արդեն սպառված է, ըստ կազմակերպիչների` եզրափակիչ համերգի տոմսերը սպառվել են ամբողջությամբ:

Հայաստանը մրցույթին մասնակցում է այս տարի արդեն վեցերորդ անգամ. բացառությամբ 2010-ի մասնակցի՝ Եվա Ռիվասի, Հայաստանի բոլոր մասնակիցները եղել են տեղական շոու բիզնեսի ներկայացուցիչներ:

Այս տարի Էմմին Դյուսելդորֆ մեկնում է «Boom Boom» երգով, որի հնարավոր հաջողությունների շուրջ դեռ դժվար է հստակ կարծիքներ գտնել, թեեւ որոշ ինտերնետային հարցումներ արդեն հրապակում են որոշ առցանց հարցումների արդյունքներ:

Էմմին ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի ընթացքում՝ մայիսի 10-ին, եզրափակիչ փուլ անցնելու պարագայում` նաեւ մայիսի 14-ին: Հայաստանի հարևաններից «Եվրատեսիլ»-ի մասնակից երեք պետությունները՝ Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը նույնպես մասնակցելու են հենց առաջին կիսաեզրափակիչ համերգին:

«Եվրատեսիլ-2011» մրցույթի կազմակերպման եւ անցկացման համար արդեն ներդրվել է 23-25 միլիոն եվրո: Մրցույթի այս տարվա բյուջեն մոտ է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում կազմակերպած մրցույթի բյուջեին. Նորվեգիան ծախսել էր մոտ 25 մլն եվրո:
XS
SM
MD
LG