Մատչելիության հղումներ

Թեեւ դեռեւս պաշտոնական վիճակագրություն չկա, թե «Եվրատեսիլ-2001» երգի մրցույթում, որ երգն է ինտերնետում ամենասիրվածը, բայց մրցույթի երկրպագուների համար ստեղծված որոշ կայքեր իրականացրել են հարցումներ, որոնց արդյունքները միմյանցից բավականին տարբերվում են:

Eurovisionontop.com կայքի իրականացրած հարցման համաձայն` Հայաստանը ներկայացնող Էմմիի «Boom boom» երգը 3-րդ տեղում է: Առաջին տեղում Հունգարիան է, իսկ երկրորդում` Մեծ Բրիտանիան (մրցույթին մասնակցում է 43 երգ):

Գերմանական «Եվրատեսիլ»-ի բլոգի իրականացրած ապրիլի 10-ի հարցման համաձայն էլ` «Boom boom»-ը գրավել է 16-րդ հորիզոնականը:

Դյուսելդորֆ քաղաքում մայիսի 10-ին, 12-ին եւ 14-ին անցկացվելիք երգի մրցույթի տոմսերի մեծ մասը արդեն սպառված է: Ըստ կազմակերպիչների` եզրափակիչ համերգի տոմսերը սպառվել են ամբողջությամբ:

Էմմին ելույթ կունենա առաջին կիսաեզրափակչի ընթացքում` մայիսի 10-ին: Եզրափակիչ անցնելու պարագայում` նա կերգի նաեւ մայիսի 14-ին: Հայաստանի հարեւան երեք պետությունները` Թուրքիան, Ադրբեջանը եւ Վրաստանը, նույնպես մասնակցելու են առաջին կիսաեզրափակչին:

Ուղիղ հեռարձակում

Ցույց տալ մեկնաբանությունները

XS
SM
MD
LG