Մատչելիության հղումներ

logo-print

Երկրաշարժից տուժած Ճապոնիան նաեւ տնտեսական խնդիրների առաջ է կանգնում


Ճապոնական ընկերությունները հայտնում են արտադրական ծավալների եւ իրացման տեմպերի կտրուկ անկման մասին, ինչը պայմանավորված է մարտի 11-ին այդ երկրում տեղի ունեցած աղետալի երկրաշարժով եւ ցունամիով:

Աշխարհի խոշորագույն ավտոարտադրող Toyota ընկերությունը, օրինակ, հայտնում է արտադրանքի ծավալների 60 տոկոս նվազման մասին` նախորդ տարվա մարտյան ցուցանիշների համեմատ: Նմանատիպ ցուցանիշներ են հրապարակել նաեւ Nissan եւ Honda ընկերությունները: Շուրջ երկու երրորդով կրճատվել են համակարգչային խաղերի արտադրող Nintendo ընկերության արտադրական ծավալները:

Տնտեսական վատ ցուցանիշների մասին տվյալների հրապարակումը համընկել է տարածաշրջանային ընտրություններում իշխող Ժողովրդավարական կուսակցության կրած անհաջողության հետ: Երկրում աճում է քննադատությունը վարչապետ Նաոտո Կանի հասցեին, ում մեղադրում են թերի կառավարման եւ երկրում տիրող ճգնաժամային իրավիճակի համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG