Մատչելիության հղումներ

logo-print

Լավրով. Ռուսաստանը Վրաստանից երաշխիքներ է ակնկալում


Ռուսաստանը պահանջում է Վրաստանի ղեկավարությունից երաշխիքներ, որ այդ երկիրը ուժ չի կիրառի Հարավային Օսիայի եւ Աբխազիայի դեմ, եւ Մոսկվան պնդում է, որպեսզի այդ հարցը առաջնահերթության կարգով քննարկվի Ժնեւում ընթացող միջազգային բանակցություններում:

Այդ մասին այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը` Ցխինվալի կատարած այցի ընթացքում:

Հարավային Օսիայի նախագահ Էդուրադ Կոկոյտիի հետ հանդիպմանը Լավրովը նաեւ ընդգծել է, որ Աբխազիայի եւ Հարավային Օսիայի իշխանությունները արդեն իսկ հավանություն են տվել ուժի կիրառման բացառման մասին հուշագրին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG