Մատչելիության հղումներ

Լիբիայի իշխանությունների պնդմամբ, ՆԱՏՕ-ի օդուժը մահափորձ է իրականացրել Քադաֆիի դեմ


Անցած գիշեր ՆԱՏՕ-ի օդուժը կրկին ռմբահարել է Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլին:

Հյուսիս-ատլանտյան դաշինքի ռմբակոծությունների արդյունքում զգալիորեն վնասվել են Մուամար Քադաֆֆիի նստավայրի տարածքում գտնվող մի շարք շինություններ: Լիբիայի կառավարական աղբյուրների տեղեկացմամբ, 45 մարդ վնասվածքներ է ստացել, կան անհետ կորածներ: Լիբիայի իշխանությունները ՆԱՏՕ-ի ռմահարումը Քադաֆիի դեմ մահափորձ են համարում:

Ավելի վաղ հաղորդվում էր այն մասին, որ ՆԱՏՕ-ի գրոհի արդյունքում եթերազրկվել է 3 հեռուստաալիք:

Կիրակի օրը գնդապետ Քադաֆիին հավատարիմ զորքերը շարունակել են գրոհել ապստամբ ուժերի ամրակետ Միսրատա քաղաքը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG