Մատչելիության հղումներ

ՅՈՒՆԵՍԿO-ում Ղազախստանի ներկայացուցչության խորհրդականը փորձել է առեւանգել Փարիզ-Հռոմ ինքնաթիռը


Կիրակի երեկոյան կանխվել է Փարիզ-Հռոմ ավիաչվերթն իրականացնող ինքնաթիռի առեւանգման փորձը:

Իտալական ԱՆՍԱ գործակալության հաղորդմամբ, ՅՈՒՆԵՍԿO-ում Ղազախստանի ներկայացուցչության խորհրդական Վալերի Տոլմաչովը եղունգի խարտոցի սպառնալիքով անձնակազմից պահանջել է թռչել Լիբիայի մայրաքաղաք Տրիպոլի:

Անձնակազմին հաջողվել է վնասազերծել նրան, եւ Հռոմ ժամանելուն պես` Տոլմաչովը ձերբակալվել է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG