Մատչելիության հղումներ

Ջահերով երթի մասնակիցները Հաագայում Թուրքիայի դեսպանատան դիմաց այրել են 1915 թիվը


Նիդերլանդների Հայ դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Հաագայում կազմակերպել է ջահերով երթ, որին մասնակցել են մի քանի հարյուր ցուցարարներ:

Տեղից ստացված հաղորդագրության համաձայն, երթի մասնակիցները` «Ո'չ մարդասպաններին Եվրամիությունում», «Թուրքիա, 24 ապրիլի, 1915 թվական. 1.5 միլիոն հայեր եղեռնի ենթարկվեցին» գրություններով պաստառներով, վանկարկելով, երգելով հայրենասիրական երգեր, քայլարշավով շարժվել են դեպի Հաագայում Թուրքիայի դեսպանություն, որի դիմաց, որպես խարան, այրել են 1915 թիվը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG