Մատչելիության հղումներ

Ստեղծվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով


Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացը խթանելու եւ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգելու նպատակով նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել՝ որոշելով ստեղծել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով։

Նախագահը նույն հրամանագրով հրահանգել է արտաքին գործերի եւ սփյուռքի նախարարություններին ` աջակցել սփյուռքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանը, իրականացվող աշխատանքների համադրմանը` ապահովելով պետական հանձնաժողովի հետ դրանց արդյունավետ փոխգործակցությունը:

Բացի այդ, Հայաստանի դեսպանություններին, գլխավոր հյուպատոսություններին եւ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցչություններին հրահանգվել է` ակտիվացնել ջանքերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ուղղությամբ, ապահովել պատշաճ աջակցություն եւ մասնակցություն իրենց հավատարմագրման երկրներում ու կառույցներում կազմակերպվող` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի անդրանիկ նիստը հրավիրվելու է 2011 թվականի մայիսի 30-ին` Երեւանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG