Մատչելիության հղումներ

Սիրիայում նոր բախումներ են սպասվում


Հակակառավարական ցույցեր սիրիական Բանիյաս քաղաքում

Հակակառավարական ցույցեր սիրիական Բանիյաս քաղաքում

Ուրբաթ օրը կառավարության հրաժարականը պահանջող ցուցարարների եւ անվտանգության ուժերի միջեւ Սիրիայի տարբեր քաղաքներում տեղի ունեցած բախումներում շուրջ 90 մարդ է զոհվել:

Այսօր զոհերի հարազատները պատրաստվում են հուղարկավորման արարողություններ անցկացնել:

Սիրիական իրավապաշտպաններից մեկը Reuters գործակալության հետ զրույցում ասել է, որ դատելով տիրող տրամադրություններից, թաղման արարողությունները կարող են բողոքի զանգվածային ցույցերի վերաճել:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը պետք է ականջալուր լինի սեփական ժողովրդին` արտաքին ուժերին սադրանքներ կազմակերպելու մեջ մեղադրելու փոխարեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG