Մատչելիության հղումներ

Աստրախանի հայերը ստորագրահավաք են սկսել Վահագն Չախալյանի օգտին


Վահագն Չախալյան

Վահագն Չախալյան

Աստրախանի հայ երիտասարդները Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին «Հայաստանի միասնությունը հայ ազգի միասնության կարիքն ունի» ակցիայի շրջանակներում ուրբաթ օրը ստորագրահավաք են սկսել բանտում գտնվող ջավախահայ քաղաքական գործիչ Վահագն Չախալյանին աջակցելու համար:

Չախալյանը ձերբակալվել էր 2008 թվականի հուլիսին Ախալքալաքի ոստիկանության պետի տան մոտ կատարված ավտոպայթյունից հետո: 2009-ին վրացական դատարանը նրան մեղավոր ճանաչեց Վրաստանի Քրեական օրենսգրքի մի շարք կետերով, այդ թվում` «զենք ու զինամթերք ձեռք բերելու եւ պահելու», «հանրային կարգը խախտող միջոցառումներ կազմակերպելու», «ոստիկանին ցույց տված խմբակային դիմադրության եւ խուլիգանության» համար` նրան դատապարտելով 10 տարվա ազատազրկման:

Ակցիայի կազմակերպիչ Կարինա Եսայանն ասում է, որ Աստրախանի հայերը (այնտեղ շուրջ 10 հազար հայ է ապրում) ոտքի են կանգնել Վահագն Չախալյանի պաշտպանության օգտին, քանի որ կարծում են, թե Հայաստանից դուրս ապրող հայերին նրա նման առաջնորդ է պետք, ով կկարողանար համախմբել նրանց:

Աստրախանի հայ երիտասարդները ընդգծում են, որ Չախալյանի դեմ ներկայացված մեղադրանքները կեղծ են, քանի որ Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ Չախալյանի դատավարությունը անցկացվել է խախտումներով:

Ակցիայի մասնակիցները իրենց ստորագրությունները ուղարկելու են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` կոչ անելով նրան եւս հանդես գալ Չախալյանի պաշտպանությամբ:

Ակցիայի առաջին օրը կազմակերպիչները Չախալյանի օգտին 200 ստորագրություն հավաքեցին:

Գալինա Մարկինա, Աստրախան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG