Մատչելիության հղումներ

logo-print

Շփման գծում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել


Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Աղդամի հատվածում ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել:

Ադրբեջանական կողմի պնդմամբ` 29-ամյա սերժանտ Անար Սուլեյմանովը վիրավորվել է հայկական կողմից հրադադարի ռեժիմի խախտման հետեւանքով:

1news.az ինտերնետային պարբերականը, վկայակոչելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլաեւին, հաղորդում է, որ հրազենից վիրավորված սերժանտը տեղափոխվել է հոսպիտալ, նրա վիճակը բավարար է:

Հայկական կողմը հերքում է իր կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ ադրբեջանական լրատվամիջոցների ամենօրյա դարձած հաղորդագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG