Մատչելիության հղումներ

Ամերիկահայերն Օբամայից պահանջում են կատարել խոստումը


Ամերիկահայերի բողոքի ցույցն ընդդեմ Օբամայի
please wait

No media source currently available

0:00 0:02:50 0:00
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի Լոս Անջելես կատարած այցն այս անգամ համընկավ Հայոց ցեղասպանության հիշատակության միջոցառումների հետ:

Բարաք Օբաման Լոս Անջելես էր եկել այցելելու Sony Pictures ստուդիա` իր հաջորդ ընտրությունների համար կազմակերպված դրամահավաքին մասնակցելու:

Ստուդիայի մոտ հայ համայնքի կազմակերպած բաղոքի ցույցի նպատակն էր հիշեցնել Օբամային իր նախընտրական խոստումը` ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

«Նախագահ Օբաման մեզ դուր է գալիս, բայց մենք շատ ավելի սիրում ենք թեկնածու Օբամային», - Լոս Անջելեսում գտնվող «Ազատություն» ռադիոկայանի թղթակցի հետ զրույցում ասաց բողոքի ակցիային մասնակցող հայազգի հայտնի ռոք երաժիշտ, System Of A Down խմբի նախկին մենակատար Սերժ Թանկյանը: - «Ես հուսով եմ, որ մեր նախագահը ճնշում կգործադրի իր վարչակազմի վրա եւ կանի այն, ինչ պետք է: Խոսքը ոչ միայն Հայոց ցեղասպանության մասին է: Նա պետք է կյանքի կոչի այն ամենը, ինչ խոստացել է մինչ նախագահ դառնալը: Մենք ուզում ենք, որ նա դադարի լինել միայն մեծ կազմակերպիչ, եւ սկսի լինել մարդկանց առաջնորդը, այն մարդկանց, ովքեր իրեն ընտրել են: Մենք ուզում ենք, որ նա հավատարիմ մնա իր խոստմանն ու իր ելույթում արտասանի ցեղասպանություն բառը»:

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասում էին, որ իրենք անդադար պահանջելու են նախագահից կատարել իր խոստումը: - «Պահանջ, պահանջ, մինչեւ վերջ», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ցուցարարներից մեկը:

Մինչ Լոս Անջելես կատարելիք այցը Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը նամակ էր հղել Օբամային, որում առաջարկել էր իր այցելության շրջանակներում հարգանքի տուրք մատուցել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Սակայն ԱՄՆ-ի նախագահը պատասխան նամակում մերժել էր այդ առաջարկը` պատճառաբանելով, որ իր ծրագիրը նման նախաձեռնություն թույլ չի տալիս:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG