Մատչելիության հղումներ

logo-print

Հայ դատի գրասենյակը ուշացած է համարում Ջուղայի գերեզմանատուն այցելելու Բրայզայի փորձը


Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը ուշացած է որակել Ջուղայի հայկական գերեզմանատուն այցելելու` Ադրբեջանում Միացյալ Նահանգների դեսպան Մեթյու Բրայզայի փորձը:

«Դեսպան Բրայզայի արածը անչափ քիչ է, հինգ տարով ուշացած», - երեկ հայտարարել է գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը` հիշեցնելով. - «2006 թվականին, որպես փոխպետքարտուղարի տեղակալ` Մեթ Բրայզան, չնայած իր միջամտության ուղղակի կոչերին, ամբողջ երեք ամիս սպասեց Ադրբեջանի մշակութային սրբապղծության նկարահանված ակտի վերաբերյալ իր առաջին հրապարակային հայտարարությունը անելու համար, եւ այն էլ` ի պատասխան երեւանյան ասուլիսի ժամանակ թղթակցի տված հարցի: Որպես Ադրբեջանում դեսպանի թեկնածու` նա նախընտրեց չարծարծել անհանդուրժողականության այդ արգահատելի ակտը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առջեւ իր նախապես պատրաստված ելույթում եւ միայն սենատորների հարցերից հետո խոստացավ այցելել այդ սրբավայրը: Որպես դեսպան` նա եւս երեք ամիս սպասեց իր հանձնառությունը իրականացնել փորձելու համար»:

Նախիջեւանի իշխանությունները արգելել են Մեթյու Բրայզային այցելել Ջուղայի հայկական գերեզմանատուն:

«Նախիջեւան կատարած այցի ընթացքում դեսպան Բրայզան Ջուղա մեկնելու ցանկություն է հայտնել` ուսումնասիրելու այն գերեզմանատունը, որտեղ գտնվող հայկական խաչքարերը, որոշ տեղեկությունների համաձայն, 2005 թվականին ոչնչացվել էին: Դեսպանի խնդրանքը, սակայն, մերժվել է», - նշված է Բաքվում ԱՄՆ-ի դեսպանության տարածած հայտարարության մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG