Մատչելիության հղումներ

Գրքի ցուցահանդես-տոնավաճառ` մոտ երեք տասնյակ հրատարակիչների մասնակցությամբ


Գրքի եւ հեղինակային իրավունքի միջազգային օրվան` ապրիլի 23-ին ընդառաջ` ապրիլի 21-26-ը Երեւանում անցկացվում է գրքի ցուցահանդես-տոնավաճառ, որին մասնակցում են շուրջ երեք տասնյակ հրատարակչություններ` այդ թվում եւ սփյուռքից: Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանում բացված տոնավաճառում մոտ երկու հազար անուն գիրք է ներկայացված:

Գրքի ցուցահանդես-տոնավաճառը նախաձեռնել է Հրատարակիչների ազգային ասոցիացիան, որի նախագահ Մկրտիչ Կարապետյանի փոխանցմամբ` Հայաստանում գիրքը բավական էժան է` համեմատած անգամ Վրաստանի հետ, որտեղ գրքերն, ըստ նրա, 2-2,5 անգամ թանկ արժեն: Կարապետյանը համոզված է, որ գրքերը շատ ավելի մատչելի կարող էին լինել, եթե համապատասխան հարկային արտոնություններ սահմանվեին:

XS
SM
MD
LG