Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն խոստանում է ոչնչացնել «հինգերորդ շարասյունը»


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր խորհրդարանին հղած ամենամյա ուղերձում խոստացել է ոչնչացնել որեւէ «հինգերորդ շարասյուն», որ ընդդիմանում է իր կառավարմանը:

Միաժամանակ, նա վստահեցրել է, թե չի փորձում երկրում դիկտատուրա հաստատել:

«Մենք կոչնչացնենք որեւէ հինգերորդ, կամ վեցերորդ, կամ քսանհինգերորդ շարասյուն, եւ մենք բավականաչափ ռեսուրսներ ունենք դրա համար: Դա չի նշանակում, թե մի դիկտատոր փորձում է կոտրել հասարակությանը կամ դիկտատուրա կառուցել Եվրոպայի կենտրոնում», - հայտարարել է Բելառուսի նախագահը:

Լուկաշենկոյի խոսքերով` օտարերկրյա ուժերը փորձում են քաղաքական ճնշման եւ տնտեսական պատժամիջոցների օգնությամբ տիրապետություն հաստատել Բելառուսի նկատմամբ:

Նա նաեւ ասել է, թե ապրիլի 11-ին Մինսկի մետրոյում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետեւանքով զոհվել է 13 եւ վիրավորվել մոտ 200 մարդ, մասամբ նպաստել է «չափից ավելի ժողովրդավարությունը» անցած տարվա դեկտեմբերի նախագահական ընտրարշավում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG