Մատչելիության հղումներ

Միջգերատեսչական հանձնաժողովը հավանության արժանացրեց Արամ Բարեղամյանին վաղաժամկետ ազատելու հարցը


Պայմանական վաղաժամկետ ազատման հարցերով անկախ հանձնաժողովը երեկ հավանության է արժանացրել «Սեւան» քրեակատարողական հիմնարկի վարչական հանձնաժողովի միջնորդությունը ընդդիմադիր գործիչ Արամ Բարեղամյանին ժամկետից վաղ ազատ արձակելու մասին միջնորդությունը: Այդ տեղեկությունը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հաստատեց արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության մամուլի խոսնակ Արսեն Բաբայանը:

Քրեակատարողական վարչությունը առաջիկա օրերին միջնորդությունը կներկայացնի դատարան, որը որոշում կկայացնի այդ հարցով:

«Հայոց համազգային շարժում» կուսակցության Հրազդանի կառույցի ղեկավար Արամ Բարեղամյանը 2008 թվականին հուլիսին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Քրեական օրենսգրքի երեք հոդվածներով: Հոդվածներից մեկով` օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու մասով, նա արդարացվել է հանցակազմի բացակայության պատճառով: Բարեղամյանը մեղավոր է ճանաչվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու եւ առողջությանը վնաս պատճառելու մեջ:

Անուշ Մարտիրոսյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG