Մատչելիության հղումներ

logo-print

Հայաստանի դեսպանը հանդիպել է Վրաստանի նախագահի հետ


Վրաստանում Հայաստանի նորանշանակ Հովհաննես Մանուկյանը երեկ իր հավատարմագրերն է հանձնել այդ երկրի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին:

Հայաստանի արտգործնախարարության մամուլի եւ տեղեկատվության վարչության փոխանցմամբ` հավատարմագրերի հանձնման հանդիսավոր արարողությունից հետո Վրաստանի նախագահի եւ Հայաստանի դեսպանի միջեւ կայացած առանձնազրույցի ընթացքում քննարկվել են հայ - վրացական միջպետական հարաբերություններին վերաբերող առաջնահերթ խնդիրներ, առեւտրատնտեսական, մշակութային եւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր, Վրաստանի հայ համայնքի հոգեւոր, մշակութային եւ կրթական խնդիրներին, ինչպես նաեւ Վրաստանի` ծագումով հայ քաղաքացիների` հասարակության հասարակական-քաղաքական, տնտեսական եւ մշակութային կյանքին առավելագույնս արդյունավետ ինտեգրման ուղղությամբ իրականացվող քաղաքականությանն առնչվող հարցեր:

Հայաստանի Վճռաբեկ դատարանի նախկին նախագահ Հովհաննես Մանուկյանը դեսպան է նշանակվել փետրվարի վերջին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG